Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Իսկական իմաստությունը կյանքի քաոսում խուսանավելն է

Իսկական իմաստությունը կյանքի քաոսում խուսանավելն է
25.02.2024 | 19:55

Պետք չէ շփոթել ճռճռան շատախոսությունը իմաստության հետ։

Իմաստությունը սակավախոս է և ընկած է շատ ավելի խորքերում, քան սովորական ռացիոնալ տրամաբանությունն է։

Իսկական իմաստությունը, ռացիոնալի ու իռացիոնալի խառնուրդով զինված, կյանքի քաոսում խուսանավելն է։

Հաջողություն կերտելու համար ուրիշներին կապկելը ամենավտանգավոր ճանապարհներից մեկն է, քանի որ այդ ուրիշները հաջողության հասել են այլ պայմաններում։

Եվ, վերջապես, հաջողության ճանապարհին արվող առաջին պարտադիր քայլը պարզամտության ճիրաններից դուրս գալն է

Տեսնող աչքի համար ամենապարզ իրավիճակն անգամ կարող է պարունակել հաջողության հասնելու համար կրիտիկական ինֆորմացիա։

Սովորաբար պարզը մարդն է, ոչ թե իրավիճակը, որը, ինչպես մեր ներկա վիճակը, կարող է լինել շատ բարդ, որում գավառական ինքնագոհ մենթալիտետը կողմնորոշվել չի կարող։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1694

Մեկնաբանություններ